Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կիմայի հեռանալով՝ մի շատ թանկ, անվերականգնելի անգին բան կորցրի

Կիմայի հեռանալով՝ մի շատ թանկ, անվերականգնելի անգին բան կորցրի
25.09.2025 | 13:37

Հաճախ եմ հիշում այն մարդկանց, ովքեր այս անասունի հայտնվելով, ասում էին, գրում էին, կոկորդ էին պատռում, որ սա եկել է, որ Արցախը հանձնի։ Խնդիրն այն չէ, որ այդ օրերին միամտորեն դեռ հավատում էի, որ ազգը, ժողովուրդը թույլ չի տա, հազարավորները «հող հանձնողին կհանձնեն հողին», բմբուլները քամուն կտան, կսատակացնեն։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ ինձնից լավ էին ճանաչում սեփական ժողովրդին, գիտեին, որ վախկոտ, պոռոտախոս են, աննամուս ու արժանապատվությունից լրիվ զերծ են, ոչինչ չեն անելու։

Շարունակ հիշում եմ իմ հրաշալի ընկերուհուն` հումորի, երգիծանքի անսպառ աղբյուր, մասնագիտությամբ լրագրող, բայց գրականության և արվեստի հարցերում ԳՄ-ի ստվար մասի վրա թքած ունեցող, այն տարիներին այդ կանտորան ղեկավարող Լևոն Անանյանին պարբերաբար հրապարակավ քննադատող, ձեռ առնող, երջանկահիշատակ ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։

Իմ անկրկնելի, հրաշալի ընկերուհիներից էր Կիման, եզակի ազնիվ անհատականություն։ Հավատում էր Քոչարյան Ռոբերտին ու մինչև վերջ հավատարիմ մնաց

իր հավատին։ Գիտեր, որ ես չեմ սիրում վերջինիս, լրիվ այլ կարծիքի եմ նրա մասին, և այդ հարցում երբեք հետս չէր վիճում։

Ատում էր այս թուրքվիժվածքին, պարբերաբար քննադատում էր, ձեռ առնում սրան։

Շատերն էին զրպարտում, բամբասում, վայրահաչում Կիմայի վրա, կեղտոտ լուտանքներ թափում, զազրախոսում, որ «հայոց փրկիչի» մասին չարախոսում է։ Երբ այլևս սիրտը չդիմացավ, վաղուց գիտեր, թե ինչ աղետ է մեզ սպասվում ու 2018-ի սեպտեմբերի 11-ին անժամանակ հեռացավ կյանքից, հասկացա, որ Կիմայի հեռանալով, մի շատ թանկ, անվերականգնելի անգին բան կորցրեցի։ Ու ոչ միայն ես։

Շարունակ հիշում եմ իմ հրաշալի ընկերուհուն ու բարեկամին։ Ուղղակի հիմա որոշեցի գրել այս փոքրիկ խոսքը։

Գլուխ եմ խոնարհում իմ հրաշալի բարեկամի, ազնվագույն հայուհու հիշատակի առաջ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 10834

Մեկնաբանություններ